Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հունվարի 1-ից ՀՀ-ում մոտ 1 միլիոն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 փաստ նոր համակարգի մասին

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից մոտ 1 միլիոն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը՝ ներկայացնելով 10 փաստ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին։ 

«Հունվարի 1-ից մոտ 1,600,000 մարդ կունենա առողջության ապահովագրություն։ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը: Սա ՀՀ Կառավարության առանցքային բարեփոխումներից է առողջապահության ոլորտում։ Խոսակցություններն ու ենթադրություններն այս թեմայի վերաբերյալ շատ են։

Ինֆորմացիոն աղմուկից անդին․ բարեփոխման մասին 10 կարևոր փաստ, որ վերաբերում է բոլորիս»,-ասված է հաղորդագրության մեջ։

Փաստ 1. ՀՀ կառավարությունը 2026թ․ հունվարի 1-ից կներդնի առողջության համընդհանուր համակարգ։ Այն կներդրվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում կընդգրկվի մոտ 1,600,000 մարդ։ 

Փաստ 2․ Առաջին փուլով կապահովագրվեն.

•        0-18 տարեկանները

•        65 + տարիքի քաղաքացիները

•        Հաշմանդամության 1-ից 3-րդ կարգ ունեցող քաղաքացիները

•        Ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք

•        Սոցիալապես անապահով խմբերը

•        Զոհված զինծառայողների ընտանիքները

•        200,001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:

Փաստ 3. 2029թ. ապահովագրական փաթեթ կունենան ՀՀ բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։  

Փաստ 4. Առողջության համընդհանուր ապահովագրության տարեկան վճարը կազմելու է` 129 600 դրամ, ամսական` 10 800 դրամ: Պետությունն ամբողջությամբ կվճարի՝

•        0-18 տարեկանների

•        65+ անձանց

•        Սոցիալապես անապահով խմբերի

•        Զոհված զինծառայողների ընտանիքների փոխարեն

Փաստ 5.  200 001 դրամից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին։ Հավելյալ՝ գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիները վճարելու են ամսական ընդամենը 300 դրամ:

Փաստ 6. 500 000 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների կողմից «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ` ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով` որպես եկամտահարկի վերադարձ:

Փաստ 7. Սոցփաթեթի շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, նրանք առաջին փուլով (2026թ. հունվ.1) կներառվեն ապահովագրական համակարգ, իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

Փաստ 8. Համակարգը ներդնելու համար կստեղծվի հիմնադրամ, կձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, տնօրենը կընտրվի մրցութային կարգով:

Փաստ 9. Առողջության ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:

Փաստ 10. Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկը հասանելի կլինի «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:

The post Հունվարի 1-ից ՀՀ-ում մոտ 1 միլիոն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 փաստ նոր համակարգի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *