Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Չլսված, չտեսնված բան է». Սպիտակ համայնքի ղեկավարը իր կազմակերպած նարդու առաջնությունում 3-րդ տեղն է զբաղեցրել

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը նարդու առաջնություն է կազմակերպել, մասնակցել ու իր անվան առաջնությունում երրորդ տեղն զբաղեցրել:

Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներից չի երևում, թե ինչպես է համայնքի ղեկավարն ինքն իրեն պարգևատրել, բայց հաղորդագրությունից պարզ է՝ պատվավոր երրորդ տեղի համար առաջնության կազմակերպիչը 90 հազար դրամ է նախատեսել։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է՝ չլսված, չտեսնված բան է, որ համայնքի ղեկավարը իր կազմակերպած առաջնությանը մասնակցի ու մրցանակային տեղ գրավի:

«Աբսուրդ իրողություն է, որը նաև իրենից շահերի բախման կոմպոնենտ է պարունակում, որովհետև համայնքի ղեկավարն իր մի գրպանից հանում է գումարը, դնում մյուս գրպանը», - ասաց Քոփանջյանը:

Առաջնության մասին պատմող ֆեյսբուքյան լուսանկարներում ոչ միայն համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է նարդի խաղում, այլև իր որդին՝ «Հայփոստ»-ի Սպիտակի բաժանմունքի տնօրեն Գոռ Նիկողոսյանը, համայնքի ղեկավարի օգնականը, Սպիտակի կազմում գտնվող Շենավան գյուղի վարչական ղեկավարը, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ի տնօրենը, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ անդամ: Նկարներում տարբեր տարիքի այլ տղամարդիկ ևս կան:

Չնայած շահերի բախման մասին իրավապաշտպանի պնդումներին, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը բոլորովին էլ խնդիր չի տեսնում, որ համայնքի ղեկավարի նարդու առաջնությանը 90 հազար դրամ հենց ինքը՝ համայնքի ղեկավարն է ստացել. «Կարևորը, որ համայնքի քաղաքացի լինի: Խորհրդակցել են տարբեր առաջնություններ կազմակերպած կազմակերպությունների հետ՝ կարո՞ղ է ինքն էլ մասնակցել իր առաջնությանը, ոչ մի արգելող նորմ չունենք»:

Առաջնությանը մասնակցած Շենավանի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանն էլ 4-րդ տեղն է գրավել, 70 հազար դրամ պարգևի արժանացել: Պնդում է, թե առաջնության մասին հայտարարություն են փակցրել գյուղերի մարդաշատ վայրերում, տեղեկացրել մարդկանց: Մասնակցության համար արգելքներ չեն եղել: Ասում է՝ ավելի ակտիվ մասնակցության հույս ունեին՝ չեկան:

Համայնքի ղեկավարի առաջնությանը մրցանակակիր դարձած Շենավանի վարչական ղեկավարը նույնպես կարծում է, որ ոչինչ էլ չկա, որ Քաջայր Նիկողոսյանը մասնակցել է իր իսկ կազմակերպած առաջնությանը. «Հենց հասավ արդեն մրցանակային տեղերը, համայնքի ղեկավարը հրաժարվեց, որ ինքը էլ չմասնակցի, հաղթանակը տրվի ինչ-որ մեկին, ուղղակի բոլոր մասնակիցներն ասացին, որ «եթե հասել եք մինչև այստեղ, ճիշտ կլինի, որ շարունակեք, ով կհաղթի, կհաղթի»:

Համայնքի բյուջեից ընդհանուր 712 հազար դրամ է ծախսվել այս առաջնության համար։ Անցած ամսվա վերջին Քաջայր Նիկողոսյանը երկու որոշում է կայացրել։ Առաջինով 262 հազար դրամ է հատկացրել՝ մոտ 30 մասնակիցների համար նարդիներ, բաժակներ, պատվոգրեր, մեդալներ, գավաթ, հուշանվեր և տորթ ձեռք բերելու նպատակով։ Երկրորդ որոշմամբ 450 հազար դրամ ծախսվել է առաջին հինգ հորիզոնականների դրամական պարգևատրման համար։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *