Էստոնիան բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ
Դեկտեմբերի 18-ին Էստոնիայի արտաքին գոծերի նախարարություն է կանչվել ՌԴ դեսպանը, ում բողոքի նոտա է փոխանցվել։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ նոտան վերաբերում է դեկտեմբերի 17-ին պետությունների միջև ժամանակավոր վերահսկողական գծի ապօրինի հատմանը։
Խախտումը տեղի է ունեցել Նարվա գետի վրա՝ Վասկնարևի գյուղի շրջակայքում, որտեղ Ռուսաստանի սահմանապահները առանց թույլտվության գտնվել են Էստոնիայի տարածքում։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնայի խոսքով, այդ շրջանում ուժեղացվել են...