ԵՄ-ն Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի
Եվրամիության առաջնորդները չկարողացան համաձայնության գալ սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում։ Փոխարենը, առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինան Եվրամիությունից կստանա 90 միլիարդ եվրո վարկ։
Վարկը կապահովվի Եվրամիության բյուջեից։ Պարտավորություն չեն ստանձնում միայն Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։
Ուկրաինայի ֆինանսավորման հարցը Եվրամիության առաջնորդները քննարկել են դեկտեմբերի 18-ին Բրյուսելում սկսված Եվրոպական խորհրդի նիստում։ Մի քանի ժամ...