Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թրամփը դադարեցրել է Գրին քարտի խաղարկությունը՝ ԱՄՆ-ում համալսարաններում տեղի ունեցած մահաբեր հրաձգությունների ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Գրին քարտի խաղարկության ծրագիրը (Diversity Visa Lottery)՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց հրաձգությունների կասկածյալը երկիր էր մուտք գործել հենց այդ ծրագրի միջոցով։

Խոսքը Պորտուգալիայի քաղաքացի, 48-ամյա Կլաուդիո Նևես Վալենտեի մասին է, որը կասկածվում է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության մեջ․ այդ հարձակման հետևանքով զոհվել է երկու ուսանող, ևս ինը հոգի վիրավորվել են։ Նույն անձը կասկածվում է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) մեկ դասախոսի սպանության մեջ։ Պաշտոնական տվյալներով՝ նա ավելի ուշ հայտնաբերվել է մահացած՝ ինքն իրեն պատճառած հրազենային վնասվածքով։

Լուրը հաղորդում է Associated Press-ը։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտնել է, որ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը հրահանգվել է ժամանակավորապես դադարեցնել Գրին քարտի խաղարկությունը։ Նրա խոսքով՝ «այդ անձը երբեք չպետք է հնարավորություն ստանար մուտք գործելու Միացյալ Նահանգներ»։

Գրին քարտի խաղարկության ծրագիրը ամեն տարի վիճակախաղի միջոցով մինչև 50 հազար մարդու հնարավորություն է տալիս ստանալ ԱՄՆ մշտական բնակության իրավունք։ Ծրագիրը գործում է Կոնգրեսի ընդունած օրենքի հիման վրա և հիմնականում նախատեսված է այն երկրների քաղաքացիների համար, որոնք ԱՄՆ-ում քիչ են ներկայացված։ 2025 թվականի խաղարկությանը դիմել էր շուրջ 20 միլիոն մարդ։

Դոնալդ Թրամփը երկար տարիներ քննադատել է այս ծրագիրը՝ այն համարելով անվտանգության ռիսկեր պարունակող։ Փորձագետների կարծիքով՝ ծրագրի կասեցումը կարող է իրավական խնդիրներ առաջացնել, քանի որ այն սահմանված է օրենքով։

The post Թրամփը դադարեցրել է Գրին քարտի խաղարկությունը՝ ԱՄՆ-ում համալսարաններում տեղի ունեցած մահաբեր հրաձգությունների ֆոնին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *