Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդն» է. «Ազատություն»
«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը իրենք են, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում: «Սիլ Կապիտալ» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան Օիլ»-ը:
«Մեգա Թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին: Ամեն դեպքում, ըստ տնօրենի, իրենց կանխատեսումներով բենզինի գինը կնվազի:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդն» է. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.