Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը․ ԵՄ դիտորդական առաքելություն
Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր հպարտությունն է արտահայտել՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը։
Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը:
«Մենք հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը՝ իրականացնելով Հայաստան-Ադրբեջան սահմանի չընդհատվող, շուրջօրյա հսկողություն»,-ասված է առաքելության գրառման մեջ։
The post Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը․ ԵՄ դիտորդական առաքելություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.