Ռուբեն Բաբայանը դադարեցրել է անդամակցությունը ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնում
«Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2025թ․ դեկտեմբերի 16-ի նիստում քննել եւ բավարարել է ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի դիմումը Դիտորդ մարմնում իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
Դիտորդ մարմինը շնորհակալություն է հայտնում պարոն Բաբայանին՝ տարիների արդյունավետ համագործակցության համար»։
Այս մասին տեղեկացնում է Դիտորդ մարմնի հաղորդագրությունը։
The post Ռուբեն Բաբայանը դադարեցրել է անդամակցությունը ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.