ԱՄՆ-ն իրեն կպահի գրավված վենեսուելական լցանավերը և դրանց նավթը. Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով տեղափոխվող նավթահումքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում:
«Մենք այն կպահենք մեզ: Գուցե, մենք այն վաճառենք, գուցե, պահենք, գուցե օգտագործենք ռազմավարական պաշարների համալրման համար: Մենք նաև կպահենք նավերը», – նրա խոսքերն է մեջբերում CNBC-ն։
Թրամփը հրահանգել է շրջափակել պատժամիջոցների տակ գտնվող լցանավերը, որոնք մտնում են Վենեսուելա կամ դուրս գալիս այնտեղից։ Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն կալանել է խոշոր լցանավ, որը տեղափոխում էր ավելի քան 1 միլիոն բարել նավթ։
Դեկտեմբերի 22-ին Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ն հետապնդում է երրորդ լցանավը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ այն նույնպես կալանվել է։
The post ԱՄՆ-ն իրեն կպահի գրավված վենեսուելական լցանավերը և դրանց նավթը. Թրամփ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.