Եթե «Մեծ Թուրան» ծրագրի բրիտանական ճարտարապետները Բաքվի բռնապետ Ալիևին ստիպեն արկածախնդրության գնալ Իրանի կամ Ռուսաստանի դեմ, Ալիևը գին է ուզելու դրա դիմաց, և այդ գինը Հայաստանն է։ Խոսելով նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե չի պնդում, թեև նաև չի բացառում Հայաստանի դեմ ադրբեջանական նոր ագրեսիան, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվելն առաջին հերթին մահակ է Հայաստանի Հանրապետության գլխին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման նպատակով։