Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ամանորը՝ պահածոների սեզոն․ զգուշացե՛ք բոտուլիզմից. ԱՆ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ամանորյա օրերին հաճախ օգտագործվում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Սակայն սխալ պատրաստման կամ պահպանման դեպքում դրանք կարող են դառնալ բոտուլիզմի՝ կյանքի համար վտանգավոր հիվանդության պատճառ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զգոն լինել։

Ի՞նչ է բոտուլիզմը

Բոտուլիզմը ծանր թունավորում է, որն առաջանում է Clostridium botulinum բակտերիայի արտադրած թույնից։ Այն հաճախ կապված է տնային պահածոների օգտագործման հետ։

Հատկապես վտանգավոր են

Տնային պայմաններում պատրաստված բանջարեղենային և ձկնային պահածոները:

Պահածոները, որոնց կափարիչը ուռած է կամ վնասված:

Պահածոները՝ տհաճ հոտով կամ կասկածելի տեսքով:

Երբեմն կարող են չունենալ տհաճ հոտ կամ համ:

Ինչպես պաշտպանվել

  • Մի՛ օգտագործեք անհայտ ծագման կամ կասկածելի պահածոներ:
  • Երբեք մի փորձեք «համտեսել» կասկածելի պահածոն:
  • Պահածոները բացելուց առաջ ուշադրություն դարձրեք կափարիչի վիճակին:
  • Տնային պահածոներն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում եռացնել առնվազն 10–15 րոպե:
  • Նախապատվությունը տվեք գործարանային արտադրանքին:

Բոտուլիզմի ախտանշաններ կարող են լինել

Տեսողության խանգարում (երկտեսություն, մշուշ)

Կոպի անկում

Խոսքի և կուլ տալու դժվարացում

Մկանային թուլություն

Շնչառության դժվարացում

Ցավեր որովայնի շրջանում, փորլուծություն

Ախտանշանների դեպքում անմիջապես դիմեք բժշկի կամ զանգահարեք շտապօգնություն։

Ժամանակին բուժումը կարող է փրկել կյանք։

«Թող տոնական սեղանը լինի ոչ միայն հարուստ, այլև անվտանգ»,- մաղթում են առողջապահության ոլորտի աշխատակիցները։

The post Ամանորը՝ պահածոների սեզոն․ զգուշացե՛ք բոտուլիզմից. ԱՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *