Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունները կարող են վտանգել խոսքի ազատությունը. Հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի առնչությամբ, որտեղ արձանագրում են, որ օրինագիծը մշակվել է առանց մասնագիտական հանրության մասնակցության, և այն պարունակում է իրավական անորոշություններ ու խոսքի ազատության սահմանափակման ռիսկեր։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած` «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։ Այն ներառված է եղել չզեկուցվող հարցերի շարքում։ Եվ եթե դա ընդունված (թեպետ ոչ միշտ արդարացված) ընթացակարգ է, ապա այն փաստը, որ օրինագիծը ո՛չ դրա գաղափարի ծագման և ո՛չ էլ բուն փաստաթղթի մշակման փուլերում պատշաճ քննարկում չի անցել մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ, մտահոգություն է առաջացնում։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության այդ գործելաոճն արդեն միտում է դառնում, երբ գերատեսչության կողմից ժամանակ առ ժամանակ վերափոխումներ են նախաձեռնվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։

Այդուհանդերձ, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր առաքելության շրջանակում անհրաժեշտ ենք համարում հասու միջոցներով հանրայնացնել առկա մտահոգություններն ու դիրքորոշումները։ Հայտարարության ձևաչափը թեև թույլ չի տալիս մանրամասն անդրադառնալ օրինագծի բոլոր դրական և բացասական կողմերին, այնուամենայնիվ նշենք սկզբունքային մի քանի խնդիրներ։

Ի հեճուկս օրինագծի հիմնավորումների, մի շարք դրույթներում, հատկապես 9-րդ հոդվածում, հեղինակներին չի հաջողվել ապահովել իրավական որոշակիություն և սահմանել կոնկրետ, ինքնաբավ նորմեր։ Օրինակ, «բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը» ձևակերպումը կարող է շատ տարբեր ընկալումներ և մեկնաբանություններ ունենալ, հետևաբար՝ նաև կիրառում։ Նույնը վերաբերում է «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների» հեռարձակմանը և այլ դրույթների։ Հավաստիացումները, թե հստակեցնող չափորոշիչները մշակվել են կամ կմշակվեն կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, այնքան էլ համոզիչ չեն, քանի որ բուն նախագիծը պարունակում է կամայական, միջազգային առաջադեմ պրակտիկային չհամապատասխանող որոշումների կայացման ակնհայտ ռիսկեր։

Մեկ այլ օրինակ․ նախագծում մի դեպքում քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելն իրավացիորեն արգելվում է, մեկ այլ

դեպքում քրեական ենթամշակույթի քարոզը, որն իր էությամբ նույնպես քրեորեն պատժելի է, ենթարկվում է միայն ժամային սահմանափակման:

Հստակության և չափանիշների բացակայությունը կամ դրանց պակասը մեծ հավանականությամբ կարող են հանգեցնել խնդրո առարկա դրույթների՝ քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված այնպիսի մեկնաբանման ու կիրառման, որը լուրջ սպառնալիք կդառնա խոսքի ազատության և բազմակարծության համար։ Ուստի պատրաստակամություն ենք հայտնում մանրամասն ներկայացնելու մեր առաջարկություններն ու նկատառումները՝ ուղղված օրինագծի կատարելագործմանը։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում․

– Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ նախքան «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների տվյալ նախագիծը խորհրդարանում ներկայացնելը, նախաձեռնել փաստաթղթի բաց քննարկում լրագրողական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներգրավմամբ,

– Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին՝ որպես մեդիա օրենսդրության բարեփոխմանն ուղղված Հուշագիրը ստորագրած կողմի, վերոնշյալ նախագիծն ստանալուն պես կազմակերպել հանդիպումներ և գործնական աշխատանք՝ փաստաթուղթը լրամշակելու և միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

The post «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունները կարող են վտանգել խոսքի ազատությունը. Հայտարարություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *