Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ: Բացի այդ, կարող են օգտագործվել իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք ևս կարող են մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ դառնալ: Նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես խուսափել սննդային թունավորումներից:

«Տոնական օրերին, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • գնումներ կատարել խանութներից, ոչ թե` անկազմակերպ վաճառքի կետերից,
  • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
  • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
  • իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին,
  • կիսապատրաստված մթերքներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման,
  • խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,
  • ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքին դիպչելուց հետո,
  • հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,
  • մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը,
  • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն եռացնել 15-20 րոպե,
  • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

Այդուհանդերձ, եթե ունենաք մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմե՛ք բժշկի»,- ասվում է հաղորդագրությունում:

The post Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *