2026 թվականին էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
Սույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։
The post 2026 թվականին էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.