Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վարդաշենում օրեր տևած վթարից հետո Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ «էլեկտրամատակարարումը վերականգնվել է»

Վարդաշեն ենթակայանի խոշոր վթարից հետո ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հոսանքազուրկ մնացած հազարավոր բաժանորդների մատակարարումը վերականգնվել է, և ձեռնարկվել են քայլեր՝ վթարի հանգամանքները ուսումնասիրելու և նման դեպքերը կանխելու համար։

Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է.

«Այսօր՝ կեսգիշերն անց, սկսած 02:00-ից հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված եւ կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետեւանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները։

Իմ կարգադրությամբ երեկ ՀԷՑ-ում երկու առանձին Հանձնաժողովներ են կազմավորվել՝ Անվտանգության եւ վերահսկողության տնօրինության եւ Տեխնիկական տնօրինության կազմերում, որպեսզի իրարից անկախ երկու ուղղություններով՝ անվտանգային-իրավական եւ էներգետիկ-տեխնիկական, ներքին հետաքննություն իրակացվի այս խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու եւ հետագա ընթացքը պատշաճ լուծելու նպատակով։

Զուգահեռաբար ստուգողական-կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաեւ նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։ Կրկին անգամ հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։

Միեւնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել եւ շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի եւ նվիրական ջանքի համար։

Հայտնում եմ նաեւ, որ ՀԷՑ-ը նախատոնական եւ տոնական օրերին 24-ժամյա ուժեղացված հերթապահություն է սահմանել Երեւանի բոլոր Շահագործման շրջաններում եւ ՀՀ մարզերի բոլոր էլ.ցանցերում՝ ապահովելու մեր քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարում, եւ հարկ եղած դեպքում, օպերատիվ կերպով արձագանքելու բաշխման ցանցում հնարավոր վթարներին՝ խափանումների արագ վերացման եւ էլեկտրամատակարարման հրատապ վերականգնման նպատակով։

Տոնական օրերին չեղարկվել են նաեւ բոլոր պլանային անջատումները, բացառությամբ՝ վթարային հնարավիր իրավիճակով պայմանավորված պլանայինների։ Ուրախ Ամանոր եմ մաղթում մեր քաղաքացիներին»։

The post Վարդաշենում օրեր տևած վթարից հետո Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ «էլեկտրամատակարարումը վերականգնվել է» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *