Փաշինյանը փոփոխություններ է կատարել ԱԱԾ-ի առջև դրված խնդիրներում և գործառույթներում․ դրանցից 2-ը հույժ գաղտնի են. Factor.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որով մի շարք փոփոխություններ է կատարել ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունում։ Այն ընդունվել էր դեռևս 2018 թվականի հունիսի 28-ին։ Ազգային անվտանգության ծառայությունն այլևս չի իրականացնի Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող՝ հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը: Այս մասին գրում է Factor.am-ը:
Ծառայության նպատակներից հանվել է նաև հետախուզական գործունեությունը։ Ազգային անվտանգության ծառայության խնդիրներից հանվում է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Փաշինյանը փոփոխություններ է կատարել ԱԱԾ-ի առջև դրված խնդիրներում և գործառույթներում․ դրանցից 2-ը հույժ գաղտնի են. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.