Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նմանատիպ վթարը նշանակում է, որ առնվազն համակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն և աշխատանքներ չեն կազմակերպվել․ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Վարդաշեն ենթակայանի խոշոր վթարից հետո երեք օր Էրեբունի վարչական շրջանում մարդիկ զրկված էին հոսանքից։ Իրավիճակի ձեր գնահատականը ո՞րն է։

– Ցավոք սրտի պետք է ասեմ, որ պատկան կառույցները որևէ պատշաճ արձագանք չեն տվել, բնականաբար ՀԷՑ-ը իր մեղավորության մասին չէր խոսելու, անգամ եթե կառավարիչը չփոխվեր, փորձը վկայում է, որ մեզանում որևէ մեկը իր մեղավորությունը չի ընդունում, միշտ կարելի է գտնել մեղավոր անձանց ու հանգամանքներ: 

Փաստացի իրավիճակին գնահատական տալու համար պետությունն ունի մեխանիզմներ, կառույցներ, որոնք ոչ թե պետք է կողքից դիտորդի կարգավիճակով հետևեին, այլ ուղիղ ներգրավված լինեին, որպեսզի կարողանային ճշգրիտ գնահատական տալ իրավիճակին: Իսկ ընդհանուր առմամբ, նմանատիպ վթարը նշանակում է, որ առնվազն համակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն և պատշաճ աշխատանքներ չեն կազմակերպվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել նման վթարի, դա այս տարվա պլանային աշխատանքներն են, որ չեն արվել, մի քանի տարվա գլոբալ, կապիտալ որոշակի ներդրումների կարիք ունի համակարգը: Ինչևէ, միայն լուրջ փորձագիտական եզրակացություն կարող էր լինել, եթե պատշաճ վերահսկողություն լիներ, կհասկանայինք, եթե այս տարվա պլանային աշխատանքները պատշաճ կատարված լինեին, մենք այս վիճակում կլինեի՞նք, թե՞ ոչ:

– Օբյեկտիվորեն՝ անհնա՞ր էր սեղմ ժամկետում այս հարցը լուծել։ Ի՞նչ պետք է աներ ՀԷՑ-ը, որ չի արել։

– Շատ բարդ է ասել՝ ավելի կարճ ժամանակահատվածում հնարավո՞ր էր կարգավորել, թե՞ չէ, որովհետև դրա համար պետք է ունենայինք առաջին հարցի պատասխանը, որն այդպես էլ չունենք: Ես կխուսափեմ հարցին պատասխանելուց, միայն կասեմ, որ այն գնահատականները, թե ամբողջ աշխարհում նման խնդիրները լուծում են երկու ամսում, իսկ մերոնք երկու-երեք օրում լուծեցին, միանշանակ իրականությանը չեն համապատասխանում, իհարկե, ավելի մաշված համակարգերով հնարավոր է մեկ ամսում խնդրին լուծում տալ, բայց մենք հասկանում ենք, որ 21-րդ դարում 24 ժամ հոսանքի անջատումն արդեն նորմալ չէ, եթե անգամ այդ կայանը հնարավոր չէր վերականգնել, ապա այլ մեխանիզմներ կան, որոնցով հնարավոր էր ապահովել հոսանքի մատակարարումը, ինչը, փորձը ցույց տվեց, որ չենք կարողանում անել: 

– Պարո՛ն Պիպոյան, սպառողների իրավունքների ոտնահարում կա՞ այստեղ։ Փոխհատուցում կարո՞ղ են պահանջել, ումի՞ց և ի՞նչ կարգի փոխհատուցման մասին է խոսքը։

– Իհարկե սպառողների իրավունքների ոտնահարում կա, որովհետև անջատման տևողությունը երկար էր: Որոշակի փոխհատուցում, կարծում եմ՝ կլինի, բայց դա այն փոխհատուցումը չէ, որը հարկ էր, որովհետև եթե անգամ զուտ անջատման համար վերահաշվարկ և այլն արվի, ապա մարդիկ իրականում լուրջ վնասներ ու ծախսեր են կրել, քանի որ ով բարեկամ չի ունեցել, տաք վայր է գտել, ստիպված վարձակալել է, որ դիմանա այս ցրտին: Էլ չասեմ, որ մարդիկ մթերքներ են գնել, որոնք փչանում են, որ առողջական խնդիրներ կարող են առաջացած լինել այս օրերին, ու ծախսերը դեռ նոր են անելու: 

Ոչ միայն սպառողների, այլ նաև բիզնես շահերի ներկայացուցիչները գնահատականներ կհնչեցնեն, որովհետև բազմաթիվ բիզնեսներ զրկվեցին իրենց եկամտից, մթերքներ ունեն, որոնք փչացան, պետք է տարանջատել մթերքի խանութները, որոնք և՛ առևտուր չարեցին, և՛ մթերքները փչացան: 

– Պետականացված ՀԷՑ-ի նման գործունեությանը արձագանք պե՞տք է լիներ։ Ինչո՞ւ չկա այն, ու ո՞վ պետք է լիներ արձագանքողը, պատասխանատվության ենթարկողը։

– Այս հարցի մասին շատ եմ խոսել, երբ ՀԷՑ-ի պետականացման հետ կապված հանձնաժողովը նիստ էր հրավիրվել, ես գրառում էի արել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոչ մի նիստի չեմ մասնակցել ու չեմ մասնակցելու, որովհետև կայացվում են քաղաքական, այլ ոչ թե սպառողների շահերից բխող որոշումներ: Իմ հարցադրումը եղել է հետևյալը՝ մասնավորին ավելի հե՞շտ կվերահսկեն, թե՞ պետականը: Անխոս, պատկան կառույցները պետք է արձագանքեին, ավելին՝ ոչ միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այլ նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հարկ եղած դեպքում տարբեր գերատեսչություններից պետք է օգնություն խնդրեին՝ մասնագիտական, նյութատեխնիկական ռեսուրս, որպեսզի աշխատանքները շատ լավ ու արագ կատարվեին: 

Ինչևէ, մեզ մոտ ոչ թե աշխատանք է կատարվում, այլ՝ քարոզչություն: Պետական վերահսկողության բացակայությունը, այս կառույցի անգործությունը կբերեն նաև նրան, որ մեր քաղաքացիները սեփական իրավունքների պաշտպանության հարցում կունենան խնդիրներ, որովհետև երբ արձանագրվում է, որ ՀԷՑ-ը չի կատարել իր պարտավորությունները, որից էլ առաջացել են խնդիրներ, փոխհատուցումը մի կերպ է, իսկ երբ չի արձանագրվում, ու իրավիճակը ներկայացվում է ֆորսմաժորային, փոխհատուցումները այլ են: Այստեղ պետական մարմինը ոչ միայն չի նպաստել սպառողների իրավունքների պաշտպանությանը, այլև էլ ավելի է նպաստել ոտնահարմանը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Նմանատիպ վթարը նշանակում է, որ առնվազն համակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն և աշխատանքներ չեն կազմակերպվել․ Պիպոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *