Ալիևը 907-րդ լրացման հարցն է բարձրացրել ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը
Ադրբեջանի նախագահը ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը պահպանումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման մակարդակին:
Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով Բաքու–Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը և նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման գործում: Նա նշել է նաև Հայաստանի հետ առևտրի հաստատման և տրանսպորտային կապերի զարգացման կարևորությունը:
«Հույս ունենք, որ TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար», - ասել է Ալիևը: