Ես անմեղ եմ, ես չեմ ընդունում մեղադրանքը. Մադուրոն՝ Նյու Յորքի դատարանում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դաշնային դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ԱՄՆ իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներով, որոնք վերաբերում են նարկոահաբեկչության, կոկաինի ներմուծման, ինչպես նաև ինքնաձիգների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահմանն ու օգտագործմանը։
«Ես անմեղ եմ։ Ես չեմ ընդունում մեղադրանքը։ Ես արժանապատիվ մարդ եմ»,-նշել է Մադուրոն դատավոր Ալվին Հելլերսթեյնի նախագահությամբ կայացած նիստում։Այս մասին գրում է The Guardian-ը։
Նիստի ընթացքում Մադուրոն նաև ընդգծել է, որ շարունակում է իրեն համարել Վենեսուելայի օրինական նախագահ։ «Ես դեռևս իմ երկրի նախագահն եմ», — ասել է նա՝ հակադարձելով ԱՄՆ վարչակազմի այն մոտեցմանը, ըստ որի նրա իշխանությունն առանց լեգիտիմության է։
Նույն գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Մադուրոյի կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, որը ևս դատարանում հայտարարել է, որ մեղավոր չէ։ Հաջորդ դատական նիստը մարտի 17-ին է։
The post Ես անմեղ եմ, ես չեմ ընդունում մեղադրանքը. Մադուրոն՝ Նյու Յորքի դատարանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.