Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանը Վենեսուելա չէ, հարցերը շատ տարբեր են. առանց պատճառի ԱՄՆ-ն չի կարող հարձակվել Իրանի վրա. Տիգրան Դավուդյան

Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 62-ի, իսկ ավելի քան 2300 մարդ ձերբակալվել է։ Տնտեսական ճգնաժամի և կյանքի թանկացման դեմ սկսված ցույցերը վերածվել են իշխանության դեմ ուղղված ամենախոշոր ալիքներից մեկի վերջին տարիներին։ Իրանի իշխանությունները անջատել են ինտերնետը և հայտարարել են կոշտ ճնշումների մասին։ Ստեղծված իրավիճակի մասին «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել իրանագետ Տիգրան Դավուդյանին

– Պարո՛ն Դավուդյան, Իրանի ներքին կյանքում լարվածությունը շարունակվում է, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցողը:

– Իրանի խնդիրներն ունեն տարիների պատմություն, որովհետև Իրանը բավական հարցեր ունի հատկապես արևմտյան երկրների հետ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, դրա համար է, որ տարիներով խիստ տնտեսական պատժամիջոցների էր ենթարկվում, ինչին էլ անցած տարվա վերջին ավելացան պատժամիջոցները: 

Դրանք շատ խիստ ազդում են ժողովրդի կենցաղի, տնտեսության, արդյունաբերության ու Իրանի ազգային արժույթի վրա, որը սրընթաց արժեզրկվում է, ինչը բավական խնդիրներ է առաջացնում երկրում: Քաղաքացիների մեծ մասն էլ հոգնել է երկրի կառավարման դրվածքից, որովհետև, ինչպես գիտեք, երկրի թիվ մեկ ղեկավարը կրոնական առաջնորդն է, որի ձեռքին էլ կենտրոնացված են պետական բոլոր լծակները: Երկիրը խնդիրներ ունի Իսրայելի, ԱՄՆ-ի, որոշ հարևանների հետ, գումարներ են հատկացնում Լիբանանի «Հըզբոլլահ» շարժմանը, պաղեստինցիների Գազայի շարժմանը, դրա համար էլ դժգոհությունները շատ-շատ են: 

– Ինչպե՞ս եք գնահատում ներքին լարվածության պատճառները․ մի կողմից՝ սոցիալական խնդիրներն ու դժգոհությունները, մյուս կողմից՝ շրջանառվող խոսակցությունները հնարավոր արտաքին գործոնների կամ ազդեցությունների մասին։

– Բնական է, որ մի քանի երկիր շահագրգռված է, որպեսզի իսլամական պետությունը ծնկի գա, ու Իրանում իշխանություն փոխվի: Գլխավորը Իսրայելի Պետությունն է, որը նախկին՝ թագավորական վարչակարգի հետ լավ հարաբերություններ է ունեցել, բայց Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ լարված հարաբերություններ ունի, որովհետև որոշ ղեկավարներ ժամանակին շատ սուր են արտահայտվել Իսրայելի հասցեին: 

Թուրքիան, Ադրբեջանն էլ էթնիկ հողի վրա ուզում են, որ իբրև պետություն թույլ Իրան լինի: ԱՄՆ-ն էլ, բնական է, մտահոգ է, որովհետև հնարավոր է հարվածներ հասցվեն իրենց բազաներին, Եվրոպան ևս անհանգիստ է, որովհետև Իրանի հրթիռների շառավիղը անընդհատ ավելանում է: Մեծ մասն Իրանին համարում է անհանգիստ ուժ և ուզում է, որ այստեղ փոփոխություններ լինեն. ոմանք ուզում են, որ ներքին փոփոխություն լինի, ոմանք էլ ուզում են հիմնահատակ կործանվի: 

-Պարո՛ն Դավուդյան, հաշվի առնելով ԱՄՆ նախագահի՝ օրերս Իրանի ղեկավարության հասցեին հնչեցրած հայտարարությունը, ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարության հնարավոր ազդեցությունը Իրանում տեղի ունեցող բողոքի գործընթացների վրա։

– Շատ հետաքրքիր բան եք մատնանշում, որովհետև այդ խնդիրն անընդհատ քննարկվում է: Նախ՝ Իրանը Վենեսուելա չէ, հարցերը շատ տարբեր են, Վենեսուելան ԱՄՆ-ի քթի տակ է, ու այնտեղ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսինքն՝ երկրներ, որոնք ԱՄՆ-ի հետ մրցակցության մեջ են, բույն են դրել ԱՄՆ-ի պատերի տակ, բայց Իրանի դեպքը նույնը չէ: Իրանի դեպքում ԱՄՆ-ն չի կարող առանց պատճառի հարձակվել Իրանի վրա, ինչո՞ւ պետք է հարձակվի: 

Թրամփը ձեր մատնանշած հայտարարության մեջ նշում է, որ եթե խաղաղ ցուցարարների վրա կրակ բացեն, ապա իրենք կեցվածք կճշտեն: Երկրորդը՝ նա չի ասում, թե ռազմական միջամտություն կկատարի, կարող է այդ միջամտությունը լինել պատժամիջոցների տեսքով: Իրանի լուրերին եթե հետևեք, ապա Իրանի ցուցարարների շարքերում արդեն զինված մարդիկ կան, ոստիկանություն են գրավել, Իրանի իրավապահ մարմնի աշխատակից են սպանել, այսինքն՝ արդեն գոյություն ունի խաղաղ ցուցարար և զինված ցուցարար, սա էլ մի խնդիր: 

Հետո, Թրամփն ասել է, որ ինքը կհենվի Մարդկության դեմ ոճիրի ակտի վրա, որը ՄԱԿ-ի 2005 թվականի բանաձև է, որում նշվում է, որ ամեն բան պետք է Անվտանգության խորհրդի հաստատումով լինի, այսինքն՝ այնպես չէ, որ Թրամփը կասի՝ Իրանը ցուցարար է սպանել, ես էլ իրավունք ունեմ հարձակվել այդ երկրի վրա: Բանաձևը նման իրավունք չի տալիս:

– Հնարավոր ի՞նչ զարգացումներ եք կանխատեում Իրանում:

– Ընդդիմության շարքերում տարաձայնություններ կան, ու կա նաև մի քանի տեսակ ընդդիմախոս: Օրինակ՝ Իրանի նախկին ղեկավար Ռոհանին անընդհատ խոսում է բարեփոխումներից ու հավակնություն ունի փոխարինելու երկրի առաջնորդին, որովհետև առաջնորդը պետք է հոգևոր կոչում ունենա, իսկ Ռոհանին ունի: Իհարկե ուրիշ հավակնորդներ էլ կան, որոնք ուզում են իրենք առաջնորդ դառնալ ու երկիրը դուրս բերել այդ վիճակից. սա՝ ներքին ընդդիմությունը: 

Իսկ արտասահմանում գտնվող ընդդիմությունից հիմնականում արքայազնն է, որը 1979 թվականի հեղափոխությունից փախած արքայի որդին է, նա հավակնություն ունի ղեկավարել երկիրը, բայց խնդիրներ կան, որովհետև նա ազգայնական է, դրա համար էլ որոշ էթնիկ խմբավորումներ՝ քրդերն ու Իրանի թյուրքալեզու էթնիկներն այնքան չեն հավանում արքայազնին: 

Չեմ էլ կարծում, թե իրավիճակն ավելի կսրվի. արքայազնը ԱՄՆ-ից ասաց, որ այսօր ու երեկ՝ հինգշաբթի, ժողովուրդը ժամը 20-ին դուրս գա փողոց: Դա երեկ հաջող ընթացք ունեցավ, տեսնենք, թե այսօր ինչպես կլինի: Բայց հետաքրքիր է նաև այն, որ Թրամփը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ ինքն առայժմ Իրանի թագաժառանգին առանձին չի ընդունելու, սա ցույց է տալիս, որ ամերիկացիները դեռ որոշում չունեն, թե ո՛ւմ հովանավորեն:

– Պարո՛ն Դավուդյան, իսկ Հայաստանի համար ի՞նչ ազդեցություն են ունենալու Իրանում կատարվող իրադարձությունները:

– Մեզ համար կարևոր են Իրանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, այսինքն՝ մեզ ձեռնտու է, որ այս պետությունը մնա, իսկ այլընտրանքի դեպքում, անձամբ ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնք երկրի տարածքային ամբողջականության կողմնակից են, լինելու են ավելի շատ մեր օգտին, վտանգավոր են նրանք, ովքեր լայն ինքնավարություն են պահանջում, դաշնային Իրան են պահանջում: Հետևաբար ավելի լավ է, որ Իրանում ազգայնական ուժեր լինեն, դա է բխում մեր շահերից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրանը Վենեսուելա չէ, հարցերը շատ տարբեր են. առանց պատճառի ԱՄՆ-ն չի կարող հարձակվել Իրանի վրա. Տիգրան Դավուդյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *