Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վեդու համայնքապետարանը հերքում է տարածել հայտնի տեսանյութերի կապակցությամբ

Վեդու համայնքապետարանը պաշտոնական հերքում է տարածել զանգվածային լրատվական միջոցներով շրջանառված տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի՝ համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից դուրս է գրվել հիվանդ վիճակում և մասնակցել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցած պատարագին։

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հերքում.

Զանգվածային լրատվական միջոցներով տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ․ «Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։
«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարող մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,-ասել է նա։
Տեղեկացվում է, որ հրապարկման մեջ հիշատակված անձի (Գ. Ասատրյանի) կողմից հայտնված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, հրապարակման մեջ հիշատակված անձը ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվել է դեռևս 2025 թվականի մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։
2026 թվականի տարեսկզբից մինչ օրս Գ. Ասատրյանը հաճախում է աշխատանքի, ստորագրել է հաճախումների հաշվառման մատյանում և այս պահի դրությամբ Գ. Ասատրյանի անաշխատունակության վիճակում գտնվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ։
Միաժամանակ տեղեկացվում է, որ Վեդու համայնքապետարանում առկա են ապատեղեկատվությունը հերքող համապատասխան փաստաթղթերը, որոնք պարունակում են անձնական տվյալներ և շահագրգիռ անձանց կարող են տրամադրվել միայն Գ. Ասատրյանի համաձայնությամբ»։

Հիշեցնենք, որ այսօր Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ներկա գտնվելու հայտարարությունից հետո, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել։ «Հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,-Factor.am-ի հարցմանն ի պատասխան նշել է Դատախազությունը։

The post Վեդու համայնքապետարանը հերքում է տարածել հայտնի տեսանյութերի կապակցությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *