Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը, թե «Կառավարության հույժ գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաները խոշոր պարգևավճարներ են ստացել»։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց – Լրատվամիջոցներից մեկը երեկ հրապարակել է «հույժ գաղտնի» վերտառությամբ մի փաստաթուղթ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք և արդյոք իրականությանը համապատասխանում է այդ փաստաթուղթը։

Պատասխան – Տեղեկացնենք, որ Կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը, իսկ Կառավարության 2025 դեկտեմբերի 4-ի նիստում՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։ Նշված փաստաթղթերն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն։

Կառավարության նիստում դրանք եղել են զեկուցվող հարցեր եւ նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են որոշումների նպատակներն ու սկզբունքները։ Ընդգծենք, որ Կառավարության 2025 թվականի  նոյեմբերի 27 N 1712 – Լ որոշումը հրապարկված է www.e-gov.am կայքում, և հավելյալ ջանք պետք չէր այն «գաղտնազերծելու» համար (https://www.e-gov.am/gov-decrees/item/45624/)։ Հավելենք նաև, որ վերոնշյալ որոշումից բխող Կառավարության՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 4 N 1763-Ն որոշման (https://www.e-gov.am/gov-decrees/item/45675/) գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին, որոնց պարագայում համապատասխան գործընթացները մշտապես իրականացվում են նման ընթացակարգով՝ հաշվի առնելով տվյալ մարմինների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The post Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *