ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտ 300 թեկնածություն. ԱԺ նախագահ
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտավորապես 300 հոգու թեկնածություն, Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ֆիլտրացիայի փուլ էլ չկա։ Ամբողջական ցուցակը ձևավորելու է համաժողովը», - ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց խորհրդարանի խոսնակը։
Ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների լսումներն ավարտվել են: Շաբաթներ շարունակ կուսակցության վարչությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստերին հրավիրում և հարցեր էր...