Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին
Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ դառնալու «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։
Արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը կհաստատի Ադրբեջանի անդամակցությունը «Խաղաղության խորհրդին», և անհրաժեշտ քայլեր կիրականացվեն սահմանված՝ ընթացակարգերին համապատասխան։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել իր մասնակցությունը միջազգային համագործակցության,...