ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը. Արաղչի
Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը, ժամը 10:00-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար», - X-ում գրել է նա։
Ավելի վաղ Անկարան իր միջնորդությունն էր առաջարկել ԱՄՆ-ի ու Իրանի միջև՝ հարթակ տրամադրելով բանակցությունների համար։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ Թեհրանը ամերիկյան կողմից խնդրել է բանակցությունները Թուրքիայից...