Կիևն ու Մոսկվան հարվածների մասին են հաղորդում
Փետրվարի 7-ի ուշ երեկոյան ռուսական զորքերը հրետակոծել են Խերսոնի Կորաբելնի շրջանը։ Խերսոնի մարզային ռազմական վարչության տեղեկությունների համաձայն՝ երեք կին վիրավորվել է։
Հաղորդվում է, որ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական կրակոցների հետևանքով 10-ամյա տղա է վիրավորվել և հոսպիտալացվել, Օդեսայում տեղի ունեցած օդային հարվածի հետևանքով վնասվել է արդյունաբերական օբյեկտ, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Խարկովի մարզի Չուգուև քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել են բազմահարկ...