Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում այսօր մեկնարկեցին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ կանանց առաջնությունները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 200 բռնցքամարտիկ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից եւ քաղաքներից։ Դրանց արդյունքով կձեւավորվեն հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2026-ի կարեւորագույն մեկնարկներին։ Առավոտյան մրցահերթում կայացած տղամարդկանց մեծահասակների պայքարում հաղթանակ տարան Արթուր Ավետիքյանը, Արթուր Սահակյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Ալիկ Կճոյանը, Արթուր