«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ակնկալում է ունենալ մեծամասնություն Ազգային ժողովում և հասնել զարգացող, ապահով և ուժեղ Հայաստանի երազանքին։ Հայաստանում և Արցախում բազմաթիվ մեգանախագծեր իրականացրած Սամվել Կարապետյանն իր կապերով և գործարար հմտություններով կարող է բազմամիլիոնանոց կամ բազմամիլիարդանոց ներդրումներ բերել Հայաստան։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Սամվել Կարապետյանի առաջնորդած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը՝ ներկայացնելով նորաստեղծ կուսակցության տեսլականն ու տնտեսական ծրագիրը։