«Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ». Գալուզին
Շարունակում ենք ուշադիր հետևել Հայաստանի գործողություններին ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում, TASS-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության համատեքստում ամենակարևորը՝ «և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ»։
«Մենք չենք թողնում Հայաստանին դաշնակցային համագործակցությունից դուրս՝ պահպանելով նրա իրավունքը՝...