Փետրվարի 19-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Սպիտակի ոլորաններում, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանում