Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կան ստուգողական գործողություններ Սյունիքի մարզպետի՝ քաղաքացիներին գումար բաժանելու որոշման կապակցությամբ. Արթուր Նահապետյան

Կան ստուգողական գործողություններ, ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի փետրվարի 9-ի որոշմանը:

Սյունիքի մարզպետը փետրվարի 9-ի որոշմամբ մարդկանց գումար է բաժանել՝ ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դրամ:

«Սուգում ենք, թե տվյալ անձը կուսակցության անդամ է հանդիսանում, թե չի հանդիսանում, գումարը բաշխվել է քաղաքացիների համապատասխան դիմումների հիման վրա, թե ոչ, ինչ նպատակ ն է հետապնդել այդ գումարի բաշխումը», - ասաց Նահապետյանը:

Ընտրական գործընթացին վերաբերող օրենսդրական փոփոխություններ են արվել, որոնք 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ մտնել են ուժի մեջ: Ընտրական օրենսգրքում արված մի փոփոխություն էլ բարեգործության արգելքի մասին է: Այս կարգավորմամբ՝ այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ ղեկավարվում են այդ կուսակցությունների կողմից, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը չեն կարող բարեգործություն անել:

Իշխանությունից ահազանգում են, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի թիմից ուսանողներին խոստանում են ուսման մեկ տարվա վարձ վճարել, ընդդիմությունից հակադարձում են՝ նույն այս փուլում վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն էլ անգլերենի դասընթացներ է խոստանում:

Նահապետյանը խուսափեց գնահատական տալ՝ արդյոք վարչապետի տիկնոջ կողմից անգլերենի դասընթացներ կազմակերպելու խոստումները բարեգործության արգելքի մասին օրենքի խախտում իրենց մեջ պարունակո՞ւմ են, իրավական գնահատական կարո՞ղ է լինել։

«Այս պահին ես կխուսափեմ կոնկրետ դեպքի մասին գնահատական տալ, որպեսզի իմ ասածը չկանխորոշվի իրավական ելքով, բայց մենք Քրեական օրենսգրքում ունենք 221-րդ հոդվածը, դա բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է, այն գործում է, երբ նախագահն հրամանագիր է ստորագրում, որով նշանակում է ընտրության օր և այդ պահից սկսած, մինչև արդյունքների ամփոփումը մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ, որը նաև նախատեսված է Ընտրական օրենսգրքում: Եթե մենք ունենում ենք կոնկրետ դեպք, ապա կոնկրետ այդ մասով սկսում են ստուգողական գործողություններ, վերջնական իրավական գնահատական կհայտնենք», - ասաց նա։

«Ազատության» հարցին՝ արդյոք վարչապետի կնոջ հիմնադրամի դեպքում իրավական գնահատականի հարց կարո՞ղ է առաջանալ, Նահապետյանը պատասխանեց. «Այս պահին նման գնահատականներ կխուսափեմ տալ, որովհետև կոնկրետ այդ դեպքով մենք հաղորդում Հակակոռուպցիոն կոմիտելում չունենք: Եթե ունենանք հաղորդում ու ես հիմա ասեմ, որ այստեղ մենք իրավական առումով ունենք Բարեգործության արգելքի մասին օրենքի խախտում, հանցակազմ, կամ չունենք՝ դրանով ես կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական գնահատական տրվի։ Եթե ունենանք այդ դեպքով հաղորդում կամ ստուգողական գործողությունների, դրանով կկայացնենք համապատասխան որոշում»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *