ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է երկու վարչական վարույթ և կիրառել պատասխանատվության միջոցներ լիցենզավորված ընկերությունների նկատմամբ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 2019 թվականի №39-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ (այսուհետ՝ Կարգ) կետով սահմանված՝ գործարքների կնքումը հավաստող փաստաթղթերը երկշաբաթյա ժամկետում հանձնաժողով ներկայացնելու պահանջի հնարավոր խախտման