Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ներուժ զարգացման հիմնադրամ» կեղծ էջը կապ չունի «Ներուժ» ծրագրի հետ. ԲՏԱՆ-ն զգուշացնում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում գործող «Ներուժ զարգացման հիմնադրամ» անվամբ էջը որևէ կապ չունի նախարարության «Ներուժ» ծրագրի հետ և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել կասկածելի առաջարկների նկատմամբ։

«Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում տարածվող «Ներուժ զարգացման հիմնադրամ» («neruzhfoundatio») անվամբ էջը և դրա կողմից տարածվող հրապարակումները որևէ առնչություն չունեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և նրա կողմից իրականացված «Ներուժ» ծրագրի հետ։

«Տվյալ էջի հեղինակները թիրախավորված կերպով օգտագործում են նախարարության «Ներուժ» (Neruzh) հայտնի ծրագրի անվանումը և պաշտոնական միջոցառումների լուսանկարները՝ հանրության շրջանում վստահություն շահելու և թյուր տպավորություն ստեղծելու նպատակով։

Որոշ տվյալների համաձայն՝ էջի անունից քաղաքացիներին առաջարկվում են դասընթացներ և իրականացվում է գումարների հավաքագրում։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ նախաձեռնությունները որևէ կապ չունեն նախարարության հետ։

Նմանատիպ էջերը հաճախ պարունակում են կասկածելի հղումներ, որոնք կարող են վտանգել ձեր անձնական տվյալների անվտանգությունը։

Հորդորում ենք լինել զգոն, զերծ մնալ անհայտ ծագման էջերին անձնական կամ բանկային տվյալներ տրամադրելուց և հետևել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներին»,- ասված է հաղորդագրությունում։

The post «Ներուժ զարգացման հիմնադրամ» կեղծ էջը կապ չունի «Ներուժ» ծրագրի հետ. ԲՏԱՆ-ն զգուշացնում է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *