Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընտրությունները խիստ մրցակցային ու անկանխատեսելի են լինելու. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած վերջին հարցման արդյունքներով ու նշել, որ ընդդիմության պնդումները, թե ռեժիմը խուճապի մեջ է, իրականությանը չեն համապատասխանում։ Ընդդիմությունն էլ իր հերթին խորհուրդ է տալիս իշխանականներին այդքան չուրախանալ՝ նշելով, որ Փաշինյանի վարկանիշը նվազել է, և նույնիսկ կասկածի տակ է դնում հարցման արդյունքների արժանահավատությունը։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են այս հարցման տվյալները արտացոլում իրական քաղաքական տրամադրությունները Հայաստանում։

– Իրականում փորձը ցույց է տալիս, որ IRI-ի հարցումներն ամենահավաստին են, որովհետև դրանք պատվիրակված չեն որևէ քաղաքական ուժի կողմից, այնպես որ այդ արդյունքներն իրականությանը շատ ավելի մոտ են, քան այլ հարցումներինը: Պետք է նկատել նաև, որ Հայաստանում հարցումներին շատերը չեն վստահում, հարցումների ժամանակ իրենց տեսակետը, դիրքորոշումը չեն հայտնում, բայց փորձը ցույց է տալիս, որ այս կազմակերպության հարցումները, որոշ շեղումներով, այնուամենայնիվ, ճշմարտությանը մոտ են: Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ ասում էին, որ Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ-ը անցնելու է, ինչին ես կասկածում էի, բայց, փաստորեն, ճիշտ էին: Այդ դեպքից հետո ես համենայնդեպս ավելի լուրջ եմ սկսել վերաբերվել այս կազմակերպության կողմից անցկացվող հարցումներին: 

– Այս ընթացքում քաղաքական ուժերն ի՞նչ աշխատանքներ են տանում, որպեսզի կարողանան շահել հանրության վստահության քվեն: 

– Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ ընդդիմության նպատակը Գյումրու սցենարի կրկնությունն է, և անկեղծ պետք է ասել, որ իշխանության գալու այլ ռացիոնալ տարբերակ ընդդիմությունը չունի էլ, որովհետև ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող միայնակ 50 + հավաքել ու իշխանություն ձևավորել Հայաստանում: 

– Պարո՛ն Վարդանյան, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» կարո՞ղ է միայնակ իշխանություն ձևավորել, գոնե այս պահի տվյալներով:

– Ես շատ թերահավատ եմ, որ այս անգամ ՔՊ-ն 50 + 1 տոկոս ձայն կստանա, որովհետև հանրության հետ շփումներս ցույց են տալիս, որ բավականին մեծ դժգոհություն կա այս իշխանություններից: Թեև իշխանությունը պնդում է, թե խնդիր չունի այդ առումով, բայց տեսանելի է նաև, որ իրենք էլ մտահոգություններ ունեն, այդ մասին չեն խոսում, բայց իրենց որոշ քայլեր դրա վառ արտահայտումն են:

– Ո՞ր քայլերը նկատի ունեք:

– Օրինակ՝ կենսաթոշակների բարձրացումը 10 հազար դրամով, երբ նախորդ տարի հաստատում էին այս տարվա պետբյուջեն, այդ ծախսը չկար այնտեղ, ավելին՝ ԿԲ նախագահն ասաց, որ այս ավելացումը մեծ բեռ է լինելու բյուջեի վրա, չնայած սրան՝ Կառավարությունը գնաց այս քայլին: Ընտրություններից երեք ամիս առաջ այս քայլերով իրենք փորձում են սիրաշահել ընտրողներին՝ հավելյալ ձայներ ստանալու համար: Այս պահի տվյալներով, իմ կարծիքով, խիստ մրցակցային ու անկանխատեսելի ընտրություններ են լինելու, որի ելքը գոնե ինձ համար դեռևս պարզ չէ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ընտրությունները խիստ մրցակցային ու անկանխատեսելի են լինելու. Արմեն Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *