Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա. Թրամփը սպառնացել է նոր հարվածներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ենթարկվել նոր և ավելի ուժգին հարվածների։
«Իրանը, որը ծանր պարտություն է կրում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքում իր հարևաններից և խոստացել այլևս նրանց ուղղությամբ չկրակել։ Այդ խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակումների պատճառով»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Իրանը այլևս տարածաշրջանում գերիշխող ուժ չէ։
«Իրանը այլևս Մերձավոր Արևելքի «պարտվողն» է և այդպես կմնա դեռ երկար տասնամյակներ՝ մինչև կապիտուլյացիան կամ, ավելի հավանական է, ամբողջությամբ փլուզվի»,-նշել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կարող են իրականացվել նոր հարվածներ։
«Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է նաև այնպիսի տարածքների և խմբերի ոչնչացումը, որոնք մինչ այս պահը որպես թիրախ չեն դիտարկվել»,-գրել է ԱՄՆ նախագահը։
The post Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա. Թրամփը սպառնացել է նոր հարվածներով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.