Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով, նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար 2025 հուլիսին պահանջել է խոշոր չափի՝ 11.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել են նաև ՊՆ նույն պաշտոնատար անձի կողմից քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու և դրան օժանդակելու դեպքեր:

Մասնավորապես՝ ՊՆ պաշտոնյան օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ քաղաքացու՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու դիմաց նրանից ստացել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելուն օժանդակելու համար նշված պաշտոնյային դրդել է կազմել բժշկական կեղծ եզրակացություն:

ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

The post ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. հակակոռուպցիոն կոմիտե first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *