2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները։ Օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝ Ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը, Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը, Նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող