Անօդաչուն տեսանկարահանել է՝ ինչպես է փոստատարը ծանրոցներ բաժանում ամայացած կալիֆորնիական քաղաքում (լուսանկարներ, տեսանյութ)
Լուսանկարիչ Դուգլաս Թրոնն անօդաչու թռչող սարքի միջոցով տեսանկարահանել է անտառային հրդեհների պատճառով գրեթե ամբողջությամբ ավերված Սանտա Ռոսա կալիֆորնիական քաղաքը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսանյութում երևում է ամերիկյան փոստային ծառայության աշխատակիցը, որը շրջում է ամայացած փողոցներով ու ծանրոցները դնում փոստարկղերի մեջ:
Ֆիքսված կադրերից պարզ է դառնում, որ քաղաքի մեծ մասում տներն ու մեքենաներն ամբողջությամբ այրված են:
Ըստ վերջին տվյալների՝ Կալիֆորնիան պատուհասած անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 31 մարդ, ոչնչացվել է 3.500 շինություն: Մի քանի հարյուր մարդ անհետ կորած է համարվում: