Արագածոտնում վրաերթի են ենթարկել ՃՈ տեսուչին. shamshyan.com
Շիրակի մարզի Սառնաբյուր գյուղի բնակիչ՝ 55-ամյա Աշիկ Սարգսյանն այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի 24 ՕԼ 745 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, 51-ամյա Վարդգես Թադևոսյանին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։