Շտուտգարտը տանը հաղթեց հետնապահին
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ հաղթեց «Քյոլնին»` 2:1:
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 38-րդ րոպեին աչքի ընկավ Անաստասիոս Դոնիսը:
Հյուրերը պատասխանեցին 77-րդ րոպեին: «Քյոլնի» կազմում գոլի հեղինակ դարձավ Դոմինիկ Հայնցը:
Հաղթանակ գոլը խփվեց խաղավարտից րոպեներ առաջ` երիտասարդ կիսապաշտպան Չադրակ Ակոլոյի կողմից:
Այս խաղից հետո «Շտուտգարտը» 8 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը: «Քյոլնը» 2 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
«Շտուտգարտ»-«Քյոլն»` 2:1
Գոլերը` Դոնիս (38), Ակոլո (90+4) - Հայնց (77)