ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է անում 70 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Ղարաբաղին
![ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է անում 70 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Ղարաբաղին](https://gdb.rferl.org/AB0C7719-7A08-49F0-B7EC-2FB88EC827FB_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Ներկայացուցիչների պալատում երեկ շրջանառության մեջ դրած նամակով կոչ է անում աջակցել հաջորդ տարի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին 70 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն ցուցաբերելու փաթեթին:
Հանձնախումբը առաջարկում է 10 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին, 60 միլիոն՝ Հայաստանին, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:
Նամակով կոչ է արվում նաև որևէ ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին: