Քիմ Քարդաշյանը՝ Business of Fashion ամսագրի նոր համարի շնորհանդեսին (լուսանկարներ)
Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Business of Fashion ամսագրի նոր համարի շնորհանդեսին գրավել է բոլորի ուշադրությունը՝ երեկույթին ժամանելով նեոնային դեղին գույնի մեծ լանջաբացվածքով, իրանն ընդգծող զգեստով: Այդ մասին գրում է The Daily Mail-ը:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Քիմ Քարդաշյանը Versace-ի զգեստով անզուգական տեսք է ունեցել: Նա զգեստը կրել է դեղին բարձրակրունկներով:
Ամսագրի վերջին համարի առիթով երեկույթին Քիմ Քարդաշյանին են ուղեկցել նրա մայրը՝ Քրիս Ջեները, և քույրերը՝ Քենդալն ու Քայլին: