Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 300 անգամ, արձակվել է 2․5 հազար կրակոց․ ԼՂ ՊՆ
![Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 300 անգամ, արձակվել է 2․5 հազար կրակոց․ ԼՂ ՊՆ](https://gdb.rferl.org/E01E777D-EDF5-4299-B797-33CEECA9F98F_cx0_cy2_cw0_w800_h450.jpg)
Հուլիսի 22-28-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2 հազար 500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, ասված է հաղորդագրությունում: