«Ռեալ» ֆուտբոլային ակումբը վարձակալել է 18-ամյա հարձակվողի
«Մելիլյա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Մոհամեդ Միզիանը դարձել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող: Մադրիդցիները վարձակալել են խաղացողին՝ այնուհետ տրանսֆերն ամբողջովին գնելու իրավունքով:
«Սերուցքայինները» մի քանի ամիս հետևել են ֆուտբոլիստի խաղին: Միզիանը «Ռեալի» հետ Իսպանիայի Գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում (6-1):
«Կարող ենք միայն հաջողություն մաղթել մեր ֆուտբոլիստին: Այս հնարավորությունը նրա լավ աշխատանքի ու նպատակասլացության արդյունքն է»,- ասվում է «Մելիլյայի» պաշտոնական կայքում: