Կեղծ փաստաթուղթ տրամադրողի փոխարեն քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել կեղծիք հայտնաբերողը
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով չհրապարակել նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Նախաքննական տեղեկությունների մեջ մտնում են և՛ ցուցմունքները, և՛ ձայնագրություններն ու տեսագրությունները, և՛ նամակագրության ապացույցները, ինչպես նաև փաստաթղթերն՝ այդ թվում պետական մարմիններից ստացված։ ՀՔԾ-ն մատնանշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը, որի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (…) կազմելով: Այստեղ պետք …