Նա Թումանյանին «խոսեցրեց» վրացերեն… Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 120-ամյակը
Տակավին երիտասարդ, բայց արդեն իսկ գրողի անուն վաստակած Իոսեբ Գրիշաշվիլին՝ վրաց գրականության ապագա դասականը, մի առիթով խոստովանել է, որ, եթե «վրացիները ինչ-որ չափով ճանաչում են արևմտյան գրողներին, ապա բացարձակապես անտեղյակ են դրկից ժողովրդի՝ հայերի գրականությանը»։