Իրանական ԶԼՄ-ները Իսրայելի վրա «Արաշ-1» և «Արաշ-2» ԱԹՍ-ներով հարձակման կադրեր են տարածել, գրեթե միաժամանակ Թեհրանում բացվել է հին Իրանի առասպելական հերոս Արաշ Նետաձիգի արձանը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Այսօր առավոտյան իրանական ԶԼՄ-ները Իսրայելի վրա «Արաշ-1» և «Արաշ-2» ԱԹՍ-ներով հարձակման կադրեր են տարածել, որոնք դատելով իսրայելական աղբյուրների տվյալներից, անցնելով ՀՕՊ համակարգերը, մուտք են գործել այդ երկրի օդային տարածք։ Պատահական չէ, որ գրեթե միաժամանակ Թեհրանում բացվել է հին Իրանի առասպելական հերոս Արաշ Նետաձիգի արձանը, որի անունով էլ կոչվում են ԱԹՍ-ները։