Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Մարդիկ այնքան սրտաբաց են, որ քեզ երբեք օտար չես զգա». արցախցի Աշխեն Հարությունյանի տպավորությունները Գյումրու և գյումրեցիների մասին

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը ընտանիքի և ընկերների հետ բնակվում է Գյումրու հյուրատներից մեկում: Աշխեն Հարությունյանը պատմում է, որ Գյումրիում իրենց զգում են ինչպես տանը, ասում է՝ մարդիկ այնքան սրտաբաց են, որ քեզ երբեք օտար չես զգա: «Մենք Լիլիթի շնորհիվ Գյումրի եկանք, ինքը գյումրեցի է, Լիլիթը մարզպետարանի հետ կապվեց, և մենք …

The post «Մարդիկ այնքան սրտաբաց են, որ քեզ երբեք օտար չես զգա». արցախցի Աշխեն Հարությունյանի տպավորությունները Գյումրու և գյումրեցիների մասին appeared first on ԳԱԼԱ.

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը ընտանիքի և ընկերների հետ բնակվում է Գյումրու հյուրատներից մեկում:

Աշխեն Հարությունյանը պատմում է, որ Գյումրիում իրենց զգում են ինչպես տանը, ասում է՝ մարդիկ այնքան սրտաբաց են, որ քեզ երբեք օտար չես զգա:

«Մենք Լիլիթի շնորհիվ Գյումրի եկանք, ինքը գյումրեցի է, Լիլիթը մարզպետարանի հետ կապվեց, և մենք եկանք Գյումրի, արդեն մեկ ամիս է «Վանանդ» հյուրատանն ենք ապրում:

Գյումրիում բոլորի մոտեցումը, ընդունելությունը հրաշալի է և ոգևորող: Գյումրին և Շուշին իրար շատ նման են թե՛ մշակույթով, թե՛ ճարտարապետական լուծումներով: Հայաստանը մեր հայրենիքն է, և Հայաստանի ոչ մի անկյունում մենք մեզ օտար չպետք է զգանք: Վատը այն է, որ տանից հեռու ենք և անհանգստանում ենք առաջնագծում կռվող մեր եղբայրների, հայրերի, ամուսինների համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Աշխենը:

Արցախից եկած կանայք Գյումրիում ձեռքները ծալած չեն նստել. Առաջնագծում կռվող մեր հերոս տղաների մատից փուշ հանելու համար  սկսել են գլխարկներ կարել:

Աշխեն Հարությունյանը ասում է, որ առաջին արցախյան և այս պատերազմի տարբերությունն այն է, որ այն ժամանակ բոլորն անխտիր մտահոգված էին Արցախի ճակատագրով, բայց այն ժամանակ չեմ տեսել, որ բոլորն անխտիր փորձեն ինչ-որ բան անել պատերազմում հաղթելու համար.

«Հիմա դա ես տեսնում եմ… տաքսու վարորդը արցախցուց գումար չի վերցնում, երեխան ինչ-որ բան է վաճառում, տատիկը գուլպա է գործում: Մենք ինքներս գլխարկ ենք կարում, փորձում ենք ինչ-որ բանով օգտակար լինել բանակին: Լիլիթի հետ գյումրեցիները կապվում էին և փոքր կտորներ էին բերում, հետո հյուրատան տերը՝ պարոն Երվանդը, կարի մեքենա ուներ, որը անսարք էր, բերեց վերանորոգել տվեց ու գտավ մի կնոջ, ով մեզ սիստեմատիկ կերպով կտոր էր մատակարարում: Եթե կտորները շատ լինեն, եթե այլ մեքենա էլ ունենանք, գուցե շապիկներ էլ կարենք»:

Ամեն ինչ զինվորի և բանակի համար… գլխարկների հետ ուղարկում են նաև մայրական աղոթքներն ու գոտեպնդիչ խոսքերը, ինչի կարիքն ունի հայ զինվորը:

Աշխենն ասում է, որ արցախցու պատերազմը երբեք էլ ավարտված չի համարվել, իրենք միշտ էլ սպասել են լայնածավալ պատերազմի: Հավելում է՝ լավագույն դասը, որ քաղել ենք այս ամենից, այն է, որ մենք թույլ չենք տա մեզ բնաջինջ անեն, ուղղակի թույլ չենք տա:

«Եթե 7 տարեկան երեխային հարցնենք, նա էլ կասի, որ պատրաստ է կռվել: Պատերազմը կավարտվի հայի հաղթանակով, որովհետև հայը զավթողական նպատակներով պատերազմ չի մղում, հայը ընդունակ է լռել, համբերել, բայց որ հասկանում է, որ պիտի պատերազմի, ուրեմն գնում է մինչև վերջ: Հայը էդպիսին է, հայի ոգին իր լեռների նման անպարտ է:

Մենք ոչ ոքի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք. մենք չենք զավթում, դաժանություններ չենք անում: Մենք պարզապես ուզում ենք թեկուզ պատերազմի միջոցով մեր սեփական հողում մեր ապրելու իրավունքը հաստատել, այսինքն՝ մեզ չկպնեն, մենք կստեղծենք, կարարենք, կստեղծագործենք: Եթե ուզում են մեզ մեր հողից վտարել, այսպես պիտի լինի պատասխանը: Չի կարելի մարդուն հանել իր տնից, կեղծ տվյալներ օգտագործել և անունը դնել սեփական տարածքներ և փորձել ինչ-ինչ ճանապարհներով տիրանալ մերին:

Մենք ուրիշինը չենք ուզում և անգամ մի թիզ հող չենք զիջելու»,-ընդգծում է թատրոնի տնօրենը:

Արցախցի կանայք նաև ձեռքի շնորհքն են հասցրել ցույց տալ՝ արցախյան թթուներ, կոմպոտներ են պատրաստել, ասում են՝ հենց մենք գնանք Արցախ, հյուրատան տերը մեզ կհիշի:

Գյումրեցի Լիլիթ Մկրտչյանը գրող է, աշխատանքի բերումով մի քանի տարի ապրում էր Շուշիում, Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնում է աշխատել:

Ասում է՝ արցախցին միշտ պատրաստ է պատերազմին և միշտ առաջին անհրաժեշտության պարագաներով պատրաստի պայուսակ ունի կողքի դրած, որ եթե ինչ-որ անակնկալ բան լինի, ինքը այդ պայուսակով դուրս գա:

«Ամսի 27-ին պիտի ներկայացում խաղայինք, ամեն ինչ պայմանավորվել էինք. մեր նկարիչի ապարատի չիպը Աշխենի մոտ էր մնացել, դե քանի որ Աշխենը շատ մոռացկոտ է, գիշերը գրել եմ՝ Աշխեն, հանկարծ չիպը չմոռանաս։ Պատերազմը սկսվել էր, Աշխենը տանից փախել է, անձնագիրը չի վերցրել, էլի կարևոր բաներ, բայց չիպը վերցրել էր, չիպը ձեռքը եկավ թատրոն: Այս օրերին ամենադժվարը հեռու լինելն է, երբ Գյումրիում ենք, անհանգիստ ենք, հարվածում են Շուշիին, չգիտես՝ որտեղ կպավ, ում խփեցին… իսկ երբ այնտեղ ես լինում, ավելի հանգիստ ես»,-պատմում է Լիլիթը:

Պատերազմի ժամանակ էլ չեն կորցնում հումորն ու լավատեսությունը:

«Մի զավեշտալի բան պատմեմ. գիշերը կանայք անլույս նստած են նկուղում, խշխշոցի ձայն են լսում, ասում են՝ առնետի ձա՞յն է, մյուսն էլ ասում է՝ չէ, հանգիստ նստեք, «Գրադ»-ով խփեցին: Առնետից վախենում ենք, բայց որ «Գրադ»-ով զարկում են, դա հեչ»:

Լիլիթ Մկրտչյանն ասում է, որ պատերազմի այս օրերն անպայման իր ստեղծագործություններում տեղ կգտնեն. նաեւ հումորային տեսանկյունից կներկայացնի:

Թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն ավելացնում է՝ հյուրախաղերով հաճախ են լինում Հայաստանի տարբեր քաղաքներում, բոլոր քաղաքներում էլ զգում են՝ ինչպես տանը:

Անահիտ Չալիկյան

 

 

The post «Մարդիկ այնքան սրտաբաց են, որ քեզ երբեք օտար չես զգա». արցախցի Աշխեն Հարությունյանի տպավորությունները Գյումրու և գյումրեցիների մասին appeared first on ԳԱԼԱ.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Королеве активно продолжается строительство пристройки к школе № 1

Химчистка Nikko стала спонсором первого этапа регаты Tenzor International Cup 2024

Суд оставил под стражей двух фигурантов дела о теракте в «Крокусе»

Ярославские коллекторы превратились в должников

Музыкальные новости

В Тульской области завершился Кинофестиваль «Движение по вертикали» памяти Станислава Говорухина

Запад в истерике: как Путин посетил Вьетнам и Северную Корею

Минское «Динамо» обыграло «Неман» в центральном матче 13-го тура чемпионата Беларуси

Начались съемки сериала “Три сестры” с Ларисой Гузеевой, Павлом Деревянко и Юлией Александровой

Новости России

Ярославские коллекторы превратились в должников

Бывшего топ-менеджера группы ГАЗ Эберхардсона заочно арестовали в Москве

Рекордсменка России по становой тяге провела зарядку для долголетов в Люберцах

В Можайском округе активно развивают агротуризм

Экология в России и мире

«585*ЗОЛОТОЙ» посчитала, сколько тратят на покупку солнцезащитных очков к лету в Ростове-на-Дону

У инвесторов появилась возможность купить ЦФА на "Атомайзе" прямо в мобильном приложении Росбанка

На Мальдивы – со скидкой

Команда Сервисного локомотивного депо «Сольвычегодск» филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис» стала победителем эстафеты ГТО железнодорожных игр «Мы вместе»

Спорт в России и мире

Путинцева в Бирмингеме завоевала третий титул WTA в карьере

«Недальновидное решение». На «Беларусь 1» раскритиковали отказ Арины Соболенко от Олимпиады

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже

Теннисистка Анастасия Тихонова вышла в ½ финала квалификации Уимблдона

Moscow.media

Как повысить эффективность бизнеса: 8 причин сотрудничать с крупным грузоперевозчиком

В Москве пройдет 19-я выставка «Интеравто»

ТСД промышленного класса Saotron RT-Т510

"Болотный перфекционизм"







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *