Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (World Piano Teachers association, WPTA) հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնում նշանակվել է դաշնակահարուհի Անի Առուշանյանը: WPTA-ն դաշնամուրային արվեստին առնչվող ամենաընդգրկուն ասոցիացիան է, որը գործում է ամբողջ աշխարհում։ Այն հիմնադրվել է 2007 թվականին՝ պրոֆեսոր Դորիան Լելյակի նախաձեռնությամբ։ Ասոցիացիան իր ներկայացուցչություններն ունի մի շարք երկրներում, որոնց նախագահությունը ստանձնել են աշխարհահռչակ երաժիշտներ: Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային …