Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իշխանության ներկայացուցիչները կհարստանան, բնակչությունը կշարունակի աղքատանալ, արտագաղթի տեմպերը՝ ավելանալ, ծնելիությունը՝ նվազել․ Նաիրի Սարգսյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել ենք 2022 թվականի սոցիալ-տնտեսական միտումները, խոսել ռիսկերի ու սպասելիքների մասին: «Փաստի» հետ զրույցում Ն. Սարգսյանը նախ նշել է, որ 2022-ին Հայաստանում աղքատության մակարդակն էլ ավելի է բարձրացել:

«Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա ՀՀ բնակչության կեսն ինչպես աղքատ կար, այնպես էլ մնացել է: Իսկ ռեալ վերլուծություններով աղքատ բնակչությունն ավելի է շատացել, իսկ աղքատն ավելի է աղքատացել: Սահմանվում են աղքատության վերին ու ներքին շեմեր: ՀՀ բնակչության մոտ կեսը վերին շեմի՝ 55 հազար դրամի համեմատ, աղքատ է համարվում: Իսկ եթե ավելի ադեկվատ դիտարկենք իրավիճակը, կտեսնենք, որ 55 դրամից բարձր, անգամ 88 հազար դրամ ստացողն էլ պետք է աղքատ համարվի: 55 հազար դրամը չի բավարարում անգամ նվազագույն սպառողական զամբյուղին: Ու թեպետ վիճակագրությամբ 2022-ի տարբեր ժամանակահատվածներում գնաճը 8, 9 կամ 10 տոկոս էր, այս առումով ևս պարզաբանման կարիք կա: Այդ ցուցանիշներում ընդհանուր ապրանքների միջինացված գնաճն է, բայց եկեք դիտարկենք գնողունակությունը: Թվարկված 2000 ապրանքներից ո՞ր տեսակն է ավելի շատ ձեռք բերում քաղաքացին: Օրինակ՝ սնունդը 8 տոկո՞ս է թանկացել, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ շատ դեպքերում սնունդը, հագուստը, վառելիքը 50-ից մինչև 100 տոկոսով են թանկացել: Սա ավելի աղքատանալու ևս մեկ փաստարկ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանության կողմից գնաճին օժանդակող, խթանող արհեստական քայլեր ևս եղան:

«Խոսքը գազի, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումների մասին է, որը պետության կողմից սակագնային կարգավորման տիրույթում էր: Պետության թույլտվությամբ թանկացումներ իրականացվեցին:Արդյունքում ավելի հարկեր հավաքագրեցին ու սկսեցին գլուխ գովել, թե հարկային մուտքերը գերակատարել են, իսկ բնակչությանը, բնականաբար, ավելի աղքատացրեցին: Քաղաքացիների բեռը, մեծ հաշվով, կառավարությունը որևէ քայլով չի նվազեցնում: Միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումը միջինացված թվով շուրջ 3 տոկոսով նպաստել է գնաճին: Եկամուտների համատարած հայտարարագրումը, որը պատրաստվում են ներդնել, իր հերթին ապագայում լուրջ ազդեցություն է թողնելու և՛ գնաճի, և՛ մարդկանց վրա ռեպրեսիաների կիրառման ու այլ առումներով:

Անցած տարի գույքահարկի բարձրացումն այս տարի ևս ակնհայտ ազդեցություն է թողել: Բնակչությանն աղքատացնելուն ուղղված քայլերին զուգահեռ՝ 2000-3000 դրամով կենսաթոշակները, 7000 դրամով էլ նվազագույն աշխատավարձն են բարձրացրել, որը որևէ կերպ չի զսպում, անգամ չի ինդեքսավորում գնաճը: Մեծ հաշվով, բացի պետական ապարատում նոր ընդունված աշխատակիցներից, որևէ մեկի եկամուտները նշված քայլերից չեն ավելանում, քանի որ մասնավոր ոլորտում մի քիչ այլ է իրավիճակը: Առաջարկպահանջարկի վրա ձևավորվող հարաբերություններ են մասնավորում, և, այսպես թե այնպես, 65 հազար դրամ ստացող շատ քիչ մարդիկ կային: Աշխատավարձերի հետ կապված քայլերն անիմաստ, չհիմնավորված ու նույնիսկ անբացատրելի էին: Կենսաթոշակների առումով էլ տատիկ-պապիկներին կրկին խաբելու նախաձեռնությամբ հանդես գալու համար պարզապես կարող ենք խղճալ կառավարությանը»,-ընդգծեց Նաիրի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտեց, որ այս տարի ռիսկերն ավելացել են, թեպետ ակնհայտ է առկա տնտեսական ակտիվությունը: «ՏԱՑ-ի որոշակի մակարդակում պետք է հասկանալ կառուցվածքը: Ի՞նչ արեց ՏԱՑ-ը Հայաստանի բնակչության համար: Իրականում մակրոտնտեսական ավելի կարևոր ցուցանիշներ կան, քան տնտեսական ակտիվությունն ու նրա կառուցվածքն են: Դա աղքատության մակարդակն է, միջին աշխատավարձի չափն է, ինչպես նաև ծնելիության մակարդակը: Ունենք 14, 7 տոկոս տնտեսական աճ, որն ապահովվել է բացառապես օտարերկրյա ռելոկանտների և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հաշվին: Այդ ցուցանիշի 27 տոկոսն ապահովել է ծառայությունների ոլորտը՝ մասնավորապես ռեստորանային, հյուրանոցային, խաղային ուղղությունները: Առևտրի աճի մեջ ընդամենը 2 տոկոսն է մանրածախ առևտուրը: Սա նշանակում է, որ մնացածի դեպքում ՀՀ ներմուծում եղել է, բայց վերաարտահանվել է ՌԴ: Այսինքն, այդ աճը ՀՀ-ի վրա որևէ ազդեցություն չի թողել: Շինարարությունն էլ է որոշակի աճ գրանցել, որի պատճառներից են Արցախի օկուպացված շրջաններից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցները, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան տեղափոխվածները: Պատճառներից մեկն էլ եկամտային հարկի փուլային չեղարկումն է, ինչը նպաստեց ներկայի ժամանակավոր շինարարական բումին»,-հավելեց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով առկա միտումների ազդեցություններին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «ՌԴ-ից ՀՀ տեղափոխված վճարունակ անձինք եկել են Հայաստան ու սպառումն ավելացրել են, բայց այդ սպառումը շատ լուրջ ու էական գնաճ է առաջացրել: Օրինակ՝ եթե անցած տարի հնարավոր էր 2 անձով ռեստորանում 20 հազար դրամով սնվել, ապա հիմա նույնն արժե մոտ 45-ից 50 հազար դրամ: Հայ վաճառողը, տեսնելով ՀՀ տեղափոխված վճարունակ անձանց, գները բարձրացնում է: Արդյունքում ՀՀ մշտական բնակչությունը, որի եկամուտները չեն ավելացել, սկսում է թանկ գնումներ իրականացնել կամ ոչ բավարար եկամուտների պատճառով որևէ ձեռքբերում չիրականացնել: Վառ ապացույցը մանրածախ առևտրի վերոնշյալ 2 տոկոսն է, մինչդեռ նման քանակի ռելոկանտների առկայությունը ոչ թե 2 տոկոսով, այլ էականորեն պետք է բարձրացներ մանրածախ առևտրի ցուցանիշը»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, կառավարությունը տնտեսական ակտիվությունը չպետք է իրեն վերագրի: «Կառավարությունը որևէ կապ չունի այդ ակտիվության հետ: Անգամ խոչընդոտել ու խանգարել են, ինչը նաև իրենց ներկայացուցիչների հետ բանավեճերի ժամանակ եմ ասել, և որին չեն կարողացել հակադարձել: Իրենք խանգարել են ՀՀ տնտեսական ակտիվության աճին ու հենց հիմա էլ շարունակում են խանգարել՝ օրենսդրական անմիտ փաթեթներ ընդունելով ու վարչարարություններով: Այսօր, մեծ հաշվով, ունենք Ռուսաստանից ռելոկանտների հաշվին գոյատևող տնտեսություն և մշուշոտ տնտեսական ապագա, քանի որ չգիտենք, թե նրանք երբ են վերադառնալու ՌԴ: Եթե վաղը որոշեն հետ գնալ, Հայաստանի տնտեսությունն անմիջապես փլուզվելու է»,-ասաց նա:

Վերջում, անդրադառնալով արդեն ընդունված 2023 թ. պետբյուջեի նախագծին ու գալիք տարում սպասվելիք միտումներին, նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Բյուջեն, ինչպես միշտ, այս անգամ ևս եկամտաստեղծ չէ: Կապիտալ ծախսերը կոսմետիկ առումով, իհարկե, նշված են բյուջեում և գերազանցում են դեֆիցիտը: Բայց, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր տարի կապիտալ ծախսերը թերակատարվում են: Այսինքն, բյուջեում նշեն, թե ոչ, դրանք չեն կատարվում: Բացի այդ, ՀՀ պարտքն ավելացնում են, ՀՀ բյուջեի 11 տոկոսն ուղղվելու է պարտքի սպասարկմանը, մինչդեռ կարող էին այդքան պարտքեր անիմաստ չներգրավել և այդ գումարներն ուղղել ՀՀ զարգացմանը: Չունենք նաև սահմանային ամրապնդման աշխատանքներ, տնտեսական պոտենցիալի ստեղծմանն ուղղված բյուջետային ծախսեր կամ ֆինանսավորումներ: Այս կառավարությունից միայն կարելի է հետևյալը սպասել. իշխանության ներկայացուցիչները կհարստանան, ՀՀ բնակչությունը կշարունակի աղքատանալ: Բացի այդ, արտագաղթի տեմպերը կշարունակեն ավելանալ, ծնելիությունը՝ նվազել»,- եզրափակեց մեր զրուցակիցը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Al Hadath: Путин преподал США урок, развенчав миф о гегемонии стран Запада

Трихолог Ветрова рассказала, как вернуть живой блеск сухим волосам

Легкоатлетка Клишина об ОИ: это самые большие соревнования

"Такова политика Путина". Россия усвоила уроки истории. США только предстоит разобраться, как противник застал их врасплох Сегодня 2,7K прочитали

Музыкальные новости

Песков: подаренные Ким Чен Ыном Путину собаки проходят адаптацию в Москве

К сообществу инклюзивного бизнеса «Открыто для всех» присоединилось два высокотехнологичных проекта

РБК: концертный рынок РФ испытывает сложности из-за нехватки выступлений

Как выбрать китайский автомобиль в России?

Новости России

Легкоатлетка Клишина об ОИ: это самые большие соревнования

Al Hadath: Путин преподал США урок, развенчав миф о гегемонии стран Запада

Выставка «Пушкин и Москва» открылась в Маниле

Питьевую воду начали раздавать на автовокзале «Саларьево» из-за жары

Экология в России и мире

Познание мышления мозга

Аромат романса и романтика слова – звезды оперной сцены представили I Международный фестиваль «Мир классического романса»

На Дети Азии приехали директора крупнейших цирков и продюсеры, профессиональные артисты - Театр и Цирк, Культура и Концерт - Россия и Дети

Гастроэнтеролог Садыков назвал дыню натуральным средством от запоров

Спорт в России и мире

Уимблдон. 1 июля. Мирра Андреева и Синнер сыграют последним запуском, Медведев стартует в 15:00

Теннисисты Котов и Калинская получили приглашение на Олимпиаду в Париже

Зарина Дияс сотворила громкую сенсацию на Уимблдоне-2024

Хачанов и Калинская выступят на турнире в Вашингтоне, который пройдет во время Олимпиады

Moscow.media

Спецавтобазу Екатеринбурга оценили в 830 миллионов рублей

Заместитель Московско-Курского транспортного прокурора в рамках работы мобильной приемной провела личный прием граждан на Курском вокзале г. Москвы

Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Феодосии

Комментировать олимпийские игры будет ИИ-клон 79-летнего диктора Эла Майклса







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *